
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը:
«Վերոնշյալի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը»,- նշված է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել