Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
Թբիլիսիում այսօր՝ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
«Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով է գտնվում Վրաստանում, որտեղ մասնակցել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել՝ ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել