HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռային զորակոչ՝ հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը

2023 հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ-ում արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 26-ին ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել 2023 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողովներ, հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

Լուսանկարը՝ ՊՆ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter