HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին:

ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

«ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարության՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter