HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հոկտեմբերի 25-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, «նրան մատնանշել են հայկական ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի հասցեին արված անցանկալի հրապարակումները»: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրա ուշադրությունը հրավիրվել է ՌԴ ղեկավարության, ռուս դիվանագետների և, ի դեպ, ռուս խաղաղապահների, որոնք իրենց կյանքը վտանգում և զոհաբերում են նաև Հայաստանի ժողովրդի անվտանգության համար, հասցեին խիստ անցանկալի հրապարակումների վրա։ Նշվել է նաև հանրապետության տեղեկատվական տարածքում հակառուսական սանձարձակ արշավի անընդունելիությունը»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովան պնդել է, թե հայկական կողմը, «ներառյալ լայն հանրությունը», հասկանում է, թե խոսքն ինչի մասին է։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ էր կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Պատճառը Ռուսաստանի առաջին ալիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հաղորդումն էր, որտեղ, ըստ ԱԳՆ-ի, նրա հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ։ Կոպիրկինին հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա էր փոխանցել։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter