
Արմավիրում կասեցվել է ապօրինի խորքային հորերի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում գործող «ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողին պատկանող ավազի լվացման կետում և քարի վերամշակման արտադրամասում ապօրինի ջրառ է իրականացվում տարածքում առկա գործող ստորերկրյա ապօրինի խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ապօրինի խորքային հորերի շահագործումները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել