HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս գործընկերները հայ մասնագետներին ներկայացրել են շինարարական նոր արտադրատեսակ

Քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին մասնագիտական հանրության համար անցկացվել է սեմինար նոր տեսակի ամրանների տեխնիկական առանձնահատկությունների և հայաստանյան շինարարական ծրագրերում դրանց կիրառման հնարավորությունների մասին։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության մասնագետները հանդիպմանը մասնակցող ճարտարապետներին, կոնստրուկտորներին, շինարարներներին ներկայացրել են ընկերության նորարարական արտադրանքը՝ բարձր ամրության «А550СК» տեսակի ամրանը և երկրաշարժադիմացկունության տեսանկյունից դրանց կիրառման առավելությունները։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ողջունել է Հայաստանում ներկայացուցչություն բացելու ընկերության մտադրությունը և բնագավառի ներկայացուցիչների հետ գործակցության ուղիների նախանշումը «Կոմիտեն բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են նոր տեխնոլոգիաների, նորարարական մտքի ներկայացմանն ու քաղաքաշինութան բնագավառի զարգացմանը։ Կարևորում ենք մետաղագործական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա և որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմին՝ պատրաստ ենք դիտարկելու Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների շրջանակում նոր արտադրատեսակի կիրառությունն ապահովելու հնարավորությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»։

«Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրուգլովը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Նա մանրամասներ է հայտնել ամրանների որակի փորձարկման, կիրառության հիմնական ուղղությունների և արդյունավետության մասին։

Ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ՝ քննարկելով Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter