HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրոնի միջոցով թմրանյութեր են ուղարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։ Այս մասին հաղորդում է քրեակատարողական ծառայությունը։

Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի արդյունքում հայտնաբերել են սև փաթեթ՝ որպես կախիչ ծառայող մետաղական օղակով ամրացված:

Փաթեթից հայտնաբերվել է սև պատյան, որին կցված է եղել կարմիր, կպչուն ժապավենով փաթեթ։ Պատյանի մեջ և կցված փաթեթում առկա են եղել առանձնացված զանգվածներ՝ ընդհանուր 65,63 գրամ քաշով, որոնցից 35,35 գրամը՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ 30,28 գրամը՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Բացի այդ՝ պատյանում եղել են նաև 3 wi-fi սարք և ականջակալ: 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter