HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահին

Հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անջեյ Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Ալեքսանդր Արզումանյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter