HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

«Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: Երկհարկանի շենքը կառուցվել է 1980-ական թվականներին:

Ծրագրով իրականացվել են շենքի վերանորոգման` ջրամեկուսացման, դռների ու պատուհանների փոխարինման, ներքին հարդարման, տանիքի վերանորոգման, մանկական խաղասարքերի տեղադրման ու տարածքի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարները՝ Վարչապետի աշխատակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter