Նախարարը ցավակցեց
«Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին»,- ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Արդարադատության նախարարը ցավակցում է հունիսի 17-ին «Հրասանքար» ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում երեկ երեկոյան մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։
Ըստ նախարարի՝ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում,
առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը. «Տեղի ունեցածը ողբերգություն է։ Մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մարդ»։
Շարունակությունը կարդացեք այստեղ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել