
Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,93%-ը, իսկ Արզնիում՝ 2,10%-ը
Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել