HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչն է հիմք հանդիսանում գխուղեղի կաթվածի անվճար բուժման ծրագրում ընդգրկվելու համար․ ԱՆ

Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 600 պացիենտ: Ծրագրի մեկնարկից մինչ օրս ծառայությունից օգտվել է շուրջ 2600 պացիենտ:

«Ծրագրում ընդգրկվելու հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում և Գյումրու ԲԿ-ում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter