
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի խորհրդականին
Հոկտեմբերի 29-ին Մալթայում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին:
«Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք կատարել նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին»,- ասված է Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել