
Վերին Դվին և Արզնի համայնքներում հերթական ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների կեսից մի փոքր ավելին
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: Հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ, իսկ Արզնի համայնքում՝ ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ:
Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է, Արզնի համայնքում` 2132:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել