HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն:

«ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ  (լատ.՝ Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

Գիշատիչ թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իրականացվում են լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և բուժում»,- ասված է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter