«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են արգելված իրերի ներթափանցման երկու դեպք
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ի սահմաններում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և հերթապահ խմբի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկ նոր ընդունված դատապարտյալ Է.Խ.-ին:
Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջինիս կոշիկի ներբանի տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, ականջակալ և բանկային քարտ:
«Է.Խ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված իրերը պատկանում են իրեն: Երկու օր անց` հոկտեմբերի 29-ին` ժամը 07:40-ի սահմաններում, նույն հիմնարկի ծառայողները տեխնիկատնտեսական աշխատանքներ իրականացնող դատապարտյալներին հատկացված տարածքի խոտածածկի վրայից հայտնաբերել են կանաչ փաթեթ, որում առկա է եղել 4 բջջային հեռախոս: Դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր»,-նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել