HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայերը ՀՀ իշխանություններին կոչ են անում խստագույնս պատժել սպանության բոլոր մեղավորներին

Հունիսի 30-ին՝ առավոտյան 11-ին, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի առջեւ տեղի կունենա ակցիա, որին մասնակից ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները կդատապարտեն հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը, որի զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: Մտահոգ ամերիկահայերը ՀՀ իշխանություններին կոչ են անում խստագույնս պատժել սպանության բոլոր մեղավորներին: 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին

Հունիսի 29-ին Վահե Ավետյանը գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter