HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 30-ին տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Հայաստանի ֆոնդային բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 30-ին AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  15  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,8 մլրդ դրամ:

«Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.6992%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

Ինչպես նաև AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան  21,9  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.8531%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:

Հոկտեմբերի 30-ին AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  11,2  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.8570%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.50% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter