HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանը միշտ զգուշացրել է (վիդեո)

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վաղուց է ապացուցել, որ ինքը ոչ միայն բռնության կողմնակից է, այլեւ քարոզողը: Հունիսի 17-ին պատգամավորի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին ծեծելու փաստը, իսկ դրա հետեւանքով երեկ հոսպիտալում մահացած 35-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահը հասարակության զայրույթը առաջացրեց, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը արդեն մի քանի տարի է տարբեր առիթներով «մեսիջ» է ուղարկել հասարակությանը, որ ինքը «պատժելու» կողմնակից է:

Իհարկե, այս անգամ անմեղ մարդկանց անձամբ Հայրապետյանը չի «պատժել», սակայն նրա ենթականերն ընդօրինակել են այն, ինչ խոսում ու խորհուրդ է տալիս իրենց «շեֆը»:

Ներկայացնում ենք տարբեր առիթներով պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի արտահայտած մտքերից մի քանի «գոհարներ», որոնց հասարակությունը եւ առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանին իր գիրկն ընդունող Հանրապետական կուսակցության ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնեին եւ ժամանակին ընդվզեին, որ բանը չհասներ սպանությանը:

Ինչու՞ հասարակությունը չընդվզեց, երբ Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողուհուն «սպառնաց», թե` «կարող ա՞ ուզում ես իմ տղայից հղիանաս»: Քանի որ «ընտրյալի» ասածը հնչեղություն չստացավ, ավելին` կուսակցությունն էլ չսաստեց պատգամավորին կոռեկտ լինել եւ չվարկաբեկել մի ամբողջ կուսակցություն, ուստի Ռուբեն Հայրապետյանը «Հրապարակ» օրաթերթում (2011թ.ապրիլի 30) արդարացրել է իրեն եւ ասվածը ներկայացրել որպես հանրօգուտ առաջարկ. «Բա դա հայհոյանք ա՞, լավ բան եմ առաջարկել: Առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենա»:

Մեկ այլ դեպքում Ռուբեն Հայրապետյանը թմրամոլներին պատժելու իր մեթոդներն է ներկայացրել.

«Չգիտե՞ք ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նվագել, այ, էդ ժամանակ զարմացեք»,-ասել էր Ռուբեն Հայրապետյանը «հաշիշ վաճառողների» մասին («Ազգ», 2011թ. սեպտեմբերի 24):

Իսկ վերջերս էլ պատգամավորն ավելի էր «բացել» իր սիրտը.

«Իհարկե, դեմ եմ պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ նույնիսկ անել դա,- ասել է Ռուբեն Հայրապետյանը եւ հավելել,- դա պատժելու ձեւ չի: Ավելի ուրիշ ձեւ պետք է մտածել՝ նրանց այս հասարակությունից ուղղակի վերացնել: Դրանց դեմ ամեն ձեւ էլ կարելի է պայքարել՝ բացի տրաքացնելուց ու պայթեցնելուց» («Առավոտ», 2012թ. մայիսի 2):

Ոչ ոք չի կասկածում, որ ինչ-որ մեկին «հասարակությունից ուղղակի վերացնել» Ռուբեն Հայրապետյանը կարող է, քանի որ նա անձեռնմխելի պատգամավոր է, հետն էլ` ՀՀԿ անդամ:

Այսքանից հետո կարելի՞ է զարմանալ նրա քաջագործությունների վրա: Նա գրեթե ամեն օր է ասում, որ կարող է պատժել:

Մեկնաբանություններ (34)

Ա
Հենց նենց չի որ զիբիլչիկն ապրումա, չպետքականներին պետքականը չպիտի վերացնի
Ա
պատճառ ունես ծեծելու ծեծի տղու պես դեմն կանգնի կռվի կամել հարցեր լուծողի միջոցով բայց մի ծեծի են կարգի որ մահանա, չափեր գոյութուն ունի որոնցից շատա հեռվացվել ես դեպքում, կամ բժիշկ մարդուն ծեծելն որնա? իմացեք մի գործ անելուց առաջ գործի հիմքերն հետո ընդհանուրը; պետքեր դուրս հրավիրեիք եթե քֆուր ել տար անպատճառ տեղն ձեր ախռանիկագործությամբ հնազանդ լսեիք ու ուղղակի ներս չթողեիք. ձեր ով ըլնելուց խույս մի տվեք: Սաղտել կպատժվեք հույսով եմ իսկ իմ հույսերն դեպի ձեզ երբեք անկատար չեն մնում. ետ ձեր ամենաուժեղներտ ենքան ուժի կարիք եք ունենալու որ գետնին հավասարվեք:
խենթ
չգիտես ինչպես որակել, մարդը գնում է հաց է ուտում նեմեցի ռեստորանում, նեմեցը փողը գանձում է, վերջում էլ ծեծելով սպանում, Աստված իմ եթե կարող ես մեզ ներիր
LIANNA +es em Վահե Ավետյան
Մեկնաբանությունըյան--- -AJl --- ISK OV ASADZ VOR VAYNASUN CHENQ DNUM HARGELIS , ISK SA QAXAQADZUN HARGALIDZ VERABERMUNQ E VOR SPARUN EN KAM ASENQ HAYHOYUN U HETN EL PARTSENUM TE IBR INQ@ ( NEMEC)RUBON ANPARTELI E , MORANUM EG VOR SRANQ VOR MENQ GNAHATAKAN CHENQ TVEL AYSOR UR HASANQ MI TSETSI EV MAHVAN VOR@ VOR TSETSITS MAHATSAV VAHE AVETYAN@ ,ISK INCH VERABERVUM E DZER ORINAKIN AYO MIAJAMANAK TSNOXNERN EN MEXAVOR ETE ET ASTICHANI E HASEL EREXAN DA CHE PAJAR@ VOR INCHU E XPAEL KAM VIRAVOREL , AYL NA E PACHAR@ VOR EREXAIN JAMANAKIN LAV DASTIRAKUTYUN CHI TRVEL AYSINQN MTNOLORT@ VOR STEXTSVUM E TVYAL PARAGAYUM MEXAVORNER@ TSNOXNERN EN EV VO4 TE EREXAN. NUIN BAN@ HIMA EXEL E HARSNAQARUM ERB Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը:Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում.Նա ինքն է ձեւավորել իր շրջապատում այդ «սամասուդի» >>>>մթնոլորտը: HIMA TESNENQ PASTEROV HARDZAZRUYDZ LRAGROXNERI HET>---(NEMEC RUBO )Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ սովորություն ունեմ հայհոյելու: (LRAGROX )-Ինձ չէ, բայց այլ լրագրողի ասել էիք, որ ուզում եք հղիանալ իմ տղայից ?: (NEMEC RUBO)-Բա դա հայհոյանքա՞, լավ բան եմ առաջարկել: Առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենա: Դատա գնում, թող դատավճիռն ավարտվի, դրանից հետո նոր կպատասխանեմ: -Իսկ հնարավո՞ր է, որ դատը նախադեպ դառնա այսուհետ Ձեր ու լրագրողների միջև հարգալից վերաբմունքի դրսևորման : -Ես միշտ հարգալից եմ վերաբերվել լրագրողներին, երբ որ լրագրողը փորձելա իմ նկատմամբ հարգալից լինի: Այ, հեսա բոլորդ նստած եք: Ով փորձի իմ նկատմամբ ոտնձգություն անի' հաստատ շատ ավելի վատ կլինի, վատ կվարվեմ հետը: U SRANOV UZUM EQ HAMOZEL VOR NEMEC RUBON SHAT BARI U PERI ANMEX ANDZNAVORUTYUN E EXEL EV MENQ EL MITUMNAVOR NRA VATN ENQ UZUM AIO ??
Siranush
HARDZAZRUYDZ Ruben Hayrapetyanin uxxvadz HARDZER (NEMEC RUBO )Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ սովորություն ունեմ: (LRAGROX )-Ինձ չէ, բայց այլ լրագրողի ասել էիք, որ ուզում եք հղիանալ իմ տղայից: (NEMEC RUBO)-Բա դա հայհոյանքա՞ ?, լավ բան եմ առաջարկել: Առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենա: Դատա գնում, թող դատավճիռն ավարտվի, դրանից հետո նոր կպատասխանեմ: -Իսկ հնարավո՞ր է, որ դատը նախադեպ դառնա այսուհետ Ձեր ու լրագրողների միջև հարգալից վերաբմունքի դրսևորման : -Ես միշտ հարգալից եմ վերաբերվել լրագրողներին, երբ որ լրագրողը փորձելա իմ նկատմամբ հարգալից լինի: Այ, հեսա բոլորդ նստած եք: Ով փորձի իմ նկատմամբ ոտնձգություն անի' հաստատ շատ ավելի վատ կլինի, վատ կվարվեմ հետը:
AJl
Հարգելի ընթերցող ասեմ Ձեզ, որ դուք միայն խոսում եք կամ գրում այն տեսանկյունից, որ Ռ.Հայրապետյանն է մեղավոր, սակայն, չեք մտածում որ դա այդպես չե Վահեն ինչ էր արել որ... Ասենք եթե Ձեր երեխան բակում կռիվ անի հարևանի երեխայի հետ և ապտակի կամ քարով հարևանի երեխայի գլխին խփի դուք եք մեղավոր իհարկե ոչ եթե կրկնվի 2-րդ կամ 3-րդ անգամ իհարկե մեղավոր կլինեք, ուստի ավելի ազգանվեր և հայրենանվեր բաների մասին խոսեք և լուծումներ առաջարկեք կամ եկեք մեր երկրի սահմանները պահելու ոչ թե գնացեք ու Երևանում կաֆեների ու ցայտաղբյուրների մոտ կանգնեք ու բաբասանքով զբաղվեք, իհարկե նման արարքները դատապարտելի են, կարելի է ասել ինչ ուզենանք կամ ինչ կամենանք,իսկ ինձ շատ հետաքրքիր է ինչի համար երբ մեր սահմաններում զոհեր են լինում ոչ ոքդ վայնասուն չեք դնում և չեք ասում թե գնանք պաշտպանենք մեր երկրի սահմանները և այլն ....
kamo
havataceq hargeliners,hajord@ linelu e shat knereq artahaytutyans hamar (Lfik) Samon....nra orernela hashvac....aysinqn,Lfik che sadaxlu etalu bardan Samon.......... hazar apsos Vahen ...............
ՀՀ քաղաքացի
Պարզապես պետք է չհանդուրժել ռուբենի նմաններին և համախմբված պայքարել նման երևույթների դեմ: Ես սիրում եմ իմ երկիրը և ուզում եմ, որ դարձի գան երկրի անառակ զավակները:
LIANNA +es em Վահե Ավետյան
Մեկնաբանությունըյան----իրավաբան AYO DUK IRAKANUM CHISHT EK BAIDZ MI BANUM VOR HAMADZAIN CHENK VOR LRAGROXNER INCHU PITI VERCHI PAHIN NKATEN KAM BATSAHAYTEN VOR NA IROG VOR ANKIRT EV ANMAKARADKI MEKN E AYT SHUN Ռուբեն Հայրապետյանը ,AYSINGN AMEN INCHI MISHT VERJUM EN HETEVUTYUNER ANUM EV VOCH MI XOSK CHEN ASUM LRATVUTYUNERUM TV-NERUM SA E MER HAY AZGI SXAL VOR PAXAKSHUM EN INCH VOR TEX ASENK AYTPISI MARDKANTS XOSEDZNELU BAITS PETK E ANPAYMAN TSETS KAM MAH LINI U NOR HASKANANK ,, APSOS ETE MI KANIS DATI ARAJ KANGNEDZNEN AYSPISI MARDKANTS U DATVI 2-5 TARI MIUSNER@ HARGANQOV KVERABERVEN TSANKATSATS KAXAKATSU TSANKATSATS LRAGROXI ....TSAVAKTSUM ENG Վահե Ավետյան-BOOLOR HARAZATNERIN ....APSOS..
Karina+ es em Vahe Avetyan
Pahanjum em cmah azatazrkum Ruben Hajrapetyani ev bolor nranc, ovqer mekhavor en Harsnaqarum tekgi unecac depqi hamar!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Idep, sa araji depq@ che!!!!!!!!!!!! Cavakcum em Vahe Avetjani haraztnerin, hazar apsos!!!!!!!
NARA + 1 Vahe Avetyan
Այն ինչ կատարվել է, գազանաբարո երևույթ է, երբ որ մարդուն կարող են կյանքից զրկել ոչ մի բանի համար: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեղավորները պատժվեն.............Երկու խնդիր պիտի լուծվի. Այդ տեսակը, որը բուծեց կենդանիների, անասունների, պիտի հասկանան որ իրենք հասարակության մեջ տեղ չունեն, էլ չասեմ Ազգային ժողովում ...........Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորի մանդատից խստորեն պատժել մեղավորներին...
AVET + ES EM VAHE AVETYAN
DATAPARTEM MIAJAMANAK ARACHIN HERDIN Ռուբեն Հայրապետյանին . EV HETO MIUSNERIN VOR TSETSEL EN U MAHVAN HASDZREL . MENG PAYGARELU ENG AYS ANARDARUTYAN DEM EV HAXTELU ENK DRANUM KASAK CHKA. MIAYN MI BAN EM UZUM ASEL EKEKK LINENK MIASNAKAN MI VNASEK MER HAYRENAKIDZNERIN MI TEX TVEK MER TSHNAMINERIN, NRANK URAXANUM EN AYSPISI DEPKERIDZ VOR LINUM E HAYASTANUM , EXEK AROXJ HAYER JAN EV MIASNAKAN MI VAXEDZEQ, MI @MBOSTATSEK EV MI XEXCHATSEK AYS ANMAKNK ANXELQ EN EV MIAYN UJOV EN MIAYN VAXESDZNUM , BAIDZ IRAKANUM NRANK VAXKOTNER EN HASKATSEK ,,MAXTUM EM BOLORIS HAMBERUTYUN EV TOKUNUTYUN ....................
Роза Аванесян
Мне очень жаль Вае Аветян! Бить врача_большой грех,его убийцу надо казнить публично!!!!!
Karen Manucharyan
Ինչպես Խոջա Նասրեդդինն էր ասում “Էշը էշ ել կմնա` եթե Մեկկա էլ գնա”: Հայ ժողովուրդը տականքներին այս գյոզալ երկրից “գնալու” փոխարենը` ինքն է հազարներով թողնում-գնում: Ցավալի է….
Jenia
Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարումը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանում օերնքի իշխանություն չկա, կա անձի իշխանություն: Իսկ մեր խնդիրը օրենքի իշխանությունն է և ոչ անձերի: Օրենքի իշխանությունն այն է, երբ ՙսամասուդով՚ հարցեր լուծող օլիգարխը պարտավոր է հրաժարական տալ` անկախ նրանից, թե ով է նախագահը, երբ այն նույն ՙախրանիկի՚ համար շեֆի ասածը կատարման ենթակա չէ, եթե այն դեմ է օրենքին, դա այն է, երբ պատգամավորը պարտավոր է բարձրաձայնել սեփական մոտեցումները` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, դա այն է, երբ սովորական տեսուչը հանգիստ տուգանում է նախարարին, իսկ նախարարը կառավարման ողջ համակարգը չի լցնում կուսակցական կրծքանշաններով ակտիվիստներին, վերջապես դա այն է, երբ ծանոթ-բարեկամը փոխարինվում է քաղաքացի-մասնագետով, իսկ ժողովուրդը` հասարակությամբ: Դա այն է, երբ այդ նույն քաղաքացի մասնագետը ցանկացած պահի ցանկացած վայրում բացահայտ քննադատում է իշխանությանը, հետո հանգիստ գնում է տուն` առանց վախենալու, որ վաղը նրան գործից կազատեն:
Manvel + 1
Հատկապես ծանր է իհարկե Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի վիճակը: Նա էր Հայրապետյանին համոզել պատգամավոր առաջադրվելու հարցում, Հայրապետյանը հայտարարել էր, որ ինքը չէր դնում թեկնածությունը, բայց միակ մարդը, ով կարող էր համոզել իրեն՝ Սամվել Ալեքսանյանը, համոզել է: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարել էր, թե համոզել է, որովհետեւ առանց Հայրապետյանի, առանց իր ընկերոջ չի պատկերացնում իրեն խորհրդարանում: Հետեւաբար դժվար է պատկերացնել, թե հիմա ինչպես է խորհրդարանում առանց Ռուբեն Հայրապետյանի մնալու Սամվել Ալեքսանյանը: Ալեքսանյանի համար եկել է ընկերությունը եւս մեկ անգամ ապացուցելու եւ մի դիմում էլ իր անունից գրելու ժամանակը, հանուն ընկերության: Առավել եւս, որ ինչպես Հայրապետյանի հայտարարությունից էր երեւում, նա Հարսնաքարի ողբերգությունից հետո չափազանց ծանր ապրումների մեջ է, եւ էլ ով պետք է ձեռնամուխ լինի մխիթարելուն, եթե ոչ ընկերը: Առաջիկայում Սամվել Ալեքսանյանին երեւի թե շատ ժամանակ կպահանջվի լինել Հայրապետյանի կողքին եւ սփոփել նրան, ու օրենսդրական եւ քաղաքական գործունեության համար ժամանակ կարող է չմնալ: Այնպես որ, Ալեքսանյանին էլ երեւի թե այլ բան չի մնում, քան վայր դնել մանդատը
որդի
մի հոդված կար եկեղեցու եւ նրա գլխի լռության մասին այս դեպքի շուրջ, ու՞ր է անհայտացել
իրավաբան
ժողովուրդ, մի նեղացեք լրագրողներից, նրանք այդ տակտիկան են ընտրում, որ ետ գիշատիչը նախ խոսի և հետո իրենց վրա չհարձակվի: հասկացեք, որ նրանք մարդասպանի հետ գործ ունեն, իսկ էտպիսի մեկի հետ շփվելը շատ դժվար գործ է:
HERMINE+1
NAX EV ARAJ RUBEN HAYRAPEDYANIN AZATEL IR PASHDONIDZ VAYR DNI MANDATNER@, EV HETO DATAPARTEL ORENGI SHRJANAGNERUM AMENAYN XSTUTYAMB ,SA SPANUTYUN E  BADZAHAYDOREN VOR DESEK SHAD MI TPRTADZEK ,SA UXXAGI XUJANUTYUN E XULIGANNER EN AZGAIN JOXOVUM HAVAGVUM
iravaban
ափսոս, հոգին Լուսավորվի Վահեի. այժմ որակեմ արարքը` փորձելով օգնել մեր ,,բազմափորձ,, գլխավոր դատախազին. այս հանցագործությունը տիպիկ սպանություն է, ապօրինաբար մեկ ուրիշին (Վահե) ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ կյանքից զրկելը /ՀՀ Քր. Օր. 104 հոդ/ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (նեմեցի բանդան) /նույն հոդվածի 2-րդ մաս 7րդ կետ/ կամ / և առանձին դաժանությամբ 104հ. 2 մաս, 5 կետ, ինչպես տեսնում ենք հարգելի դատախազ, կա ՍՊԱՆՎԱԾԸ, կա ԽՈՒՄԲԸ (բանդան), մնում է պարզել դիտավորությունը. երբ որ մարդուն, ծեծի արդյունքում արդեն ընկած վիճակում, շարունակում են ոտքերով և ձեռքերով հարվածել նրա կենսական օրգաններին (գլուխ, կրծքավանդակ և այլն) նրանք (բանդան) պարտավոր էին գիտակցել, որ տուժողը կարող է դրանից մահանալ, որքան էլ որ գործիքը բութ լիներ, միևնույն է, պետք է դա գիտակցեր, որ մահ կառաջանա, սա դիտավորություն է, Այն, որ միանշանակ դիտավորություն է, ապացուցվում է նաև մյուս տուժողի խոսքերից, երբ նա հանցագործությունից մոտ 2 օր անց պատմում էր ժուրնալիստին. ... ԻՄ ՄԵՋ ԼԱՎ ՏՊԱՎՈՐՎԵՑ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ >,այսինքն նրանց նպատակը սպանել էր, այն, որ մյուսները չեն մահացել, դա հանցագործների կամքից անկախ է եղել, մյուս բժիշկները ևս ընկած են եղել գետնին, և անշարժացած, անգիտակից: այսինքն հանցակազմի բոլոր էլեմենտները առկա են: Հիմա տամ Նեմեցի գործողությունների գնահատականը: Նեմեցի գործողությունները պետք է դիտարկել այլ տեսանկյունից, թե նրա կողմից հավաքագրած խումբը անվտանգության աշխատակիցներ են թե ԲԱՆԴԱ` հանցագործություններ անելու համար ( ասենք օրինակ պարբերաբար ծեծեր կազմակերպելու, կամ սպանություններ իրագործելու համար). ինչ է ասել անվտանգության աշխատակիցներ?? ես Հայաստանում անվտանգության աշխատակից գիտեմ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, այլ օրենքով որքան ինձ հայտնի է, այլ անվտանգության ծառայության սահմանում տրված չէ, Հիշում եմ, հարգելի դատախազ, որ դուք տարիներ առաջ մի անձի դատեցիք մասնավոր խուզարկուի գործունեություն ծավալելու համար, և մեղադրանքի հիմքերից մեկում դրել էիք այն հանգամանքը, որ հայաստանում այդ գործունեությունը սահմանող օրենք չկա, և ուրեմն /ըստ Ձեզ/ նա հանցավոր էր համարվել և կարծեմ լավ էլ երկար ազատազրկում էիք դատարանից պահանջել նրա համար: Հիմա այդ նույն սկզբունքով, պետք է հանձնարարեք, որ ստուգեն այդ թափթփուկների անցած կյանքը: եթե պարզվի, որ այդ թափթփուկները համապատասխան ուսում (թիկնապահի կամ անվտանգության աշխատակցի) չեն անցել, կամ նախկինում հանցագործություններ են արել, կամ պորտաբույծ կյանք են վարել կամ նմանատիպ որևէ այլ հանգամանք, որ կդրդեր իրենց որոշակի վճարի դիմաց հանցագործություններ անեին (կոնկրետ դեպքում ծեծի միջոցով մարդասպանություն), և քանի որ այլ անվտանգության ծառայության մասին օրենք չկա, ուրեմն պարզ է դառնում, որ Նեմեցը ԲԱՆԴԱ է հավաքագրել, իսկ դա արդեն հանցագործություն է, անկախ նրանից , թե վահեն մահացել է, թե ոչ: այսինքն, եթե պարզվի, որ Նեմեցը այդ բութ թափթփուկներին հավաքագրել է (իրենց խոսքերով մասկիրովկայի համար` աշխատանքի է ընդունել) և պարբերաբար գումարներ է տվել (իրենց խոսքերով մասկիրովկայի համար` աշխատավարձ տվել) ուրեմն արդեն կան հիմքեր, որ նեմեցը հանցանք է կատարել, բանդա հավաքագրել: Իսկ այն, որ Նեմեցը այդպիսի դիտավորություն ուներ, ապացուցվում է նրա մամոլո ասուլիսներից: Հարգելի դատախազ, այստեղ ես շատ հակիրճ եմ ներկայացրել կատարվածի իրավական գնահատականները, եթե ձեր համար մութ հարցեր կմնան, պատրաստ եմ ավելի ընդարձակ` դասախոսության տեսքով, լուսաբանեմ (իհարկե ոչ անվճար):
Arkadi
HETAMUT PETK E LINENK VOR PATJVEN Ռուբեն Հայրապետյանը U BOLOR NRANK OVKER EN EV UM MATN E AYS SPANUTYUNNERI HET KAPVADZ EV PATJEL MIJAZGAIN ORENGI HAMAPATASXAN ,VOROVHETEV HAYASTANUM ORENGNER MIAY TXTI VRA EN GRVAC
AVETIS+ Վահե Ավետյանի
RUBEN HAYRAPETYANIN VAYR DIR MANDATNER@, EV HERADZIR AZGAIN JOGHOVITS PATJEL AMENAYN XSTUTYAMB ,SA SPANUTYUN E  IROG VOR SPANUTYUNE VOR MEZ BOLORIS MARTAHRAVER E NETUM,,SA UXXAKI XULIGANUTYUN E AZGAIN JOXOVUM HAVAGVUM U HETN EL SPARNUM EN BOLORIN..
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՑՆՑՈՂ է: Ապշած եմ,որ այսպիսի բաներ ասած անհատը ԱԺ-ի պատգամավոր Է ու ՀՖՖ-ի նախագահը: Ես չէի իմանում սրանց մասին: Սա ազգային ԴՐԱՄԱ է: Ինչ ՏԽՈՒՐ է,որ որոշ ժուռնալիստներ քռքռում էին իր ասածներից:
anahit
... Առողջ գենետիկ ֆոնդով - Մշտապես առկա ԱԳՐԵՍԻԱՆ փաստում է, որ «առողջ» - ը այնքան էլ չի: Դեռ ավելին՝ ի թիվս շշշաաատտտ այլ ախտերի, հոգեկան հիվանդության հոտ է փչում:
Մանուկ Նիգոյան (ՆԻԳՄԱՆ)
բայց ով ասեց որ որդին ել հոր արժանավոր ժառանգը չի, չե որ պտուղը ծառից հեռու չի ընկնի.......
Жасмин
Немеце вочинч э аранц ир мечкин кангнац нахагаи,члини мечке чи лини немеце
GEVORG
EDPESI MARDASPANUTUNNER EN MARSEL HAYASTANI MAFIAN,,,,,,,SA EL KMARSEN...
Սոնա
Զարմանում եմ լրագրողների հիմար ծիծաղի վրա ((((((
SHOXER+Վահե Ավետյանի
SHAT KNEREK ISK OVE AYTKAN TEVER TVEL ռուբեն հայրապետյանին IHARKE SERJ SARGSYAN@ U MI KANI QREAOLIGARNER VOR AYSPES EN XOSUM BATSE BATS BOLORIN VAXEDZNELOV - SA NSHANAKUM E MI BAN VOR AMBOXJ PATASXANATVUTYUN SERJ SARGSYANI VRA E . ETE MI KANIS DATI ARAJ KANGNI U DATVI 2-3 TARI MIUSNER@ HARGANQOV KVERABERVEN TSANKATSATS KAXAKATSU. ISK ET MARD EN SPANUM U HETO KANGNUM EV ASUM EN ES MEXAVOR CHEM, SERJN EL TE ES MEXAVOR CHEM ISK OVE MEXAVOR ???? KAROX EK ASEL ETE AMEN MEK ANMEX E BA INCHE SA PETUTYUN E ANPATASXANATVUTYUN AMENA BARDZR ASTICHANI , ,BARER CHEM KAROXANUM GTNEL ,,UXAKI APSHAHAR ENQ LINUM AMEN ANGAM , INCHKAN KARELI E HERIGE VAYR DPITI DNI MANDATNER@ Ռուբեն Հայրապետյանը , EV HERANA AZGAIN JOXOVIDZ .AMOD BA DU MARD ES PADOSHNEEERRRR
SIRUN Վահե Ավետյան +1
Ես միանում եմ Դավիթի ցասումին: Կիսում եմ նրա ափսոսանքը: Հույս ունեմ, որ այդ մարդակերպ գազանները խստագույնս պատժվելու են: Եվ անպայման պատժվելու է նրանց «տերը Ռուբեն Հայրապետյանը»: Այս օրերին շատերն են խոսում այդ թեմայով, չքմեղանալով, թե ինչ մեղք ունի Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը: Կուսակիցները փորձում են արդարացնել ու պաշտպանել նրան: Մեղավոր է, պարոնայք, անպայման մեղավոր է: Նա ինքն է ձեւավորել իր շրջապատում այդ «սամասուդի» մթնոլորտը: Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում, երբ ցինիկ ու հեգնական արտահայտություններ էր անում ընդդիմության ու նրա առաջնորդի հասցեին: Եվ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խոսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում:
Saraa+ 1
PATJEL AMENAYN XSDUTYAMB RUBEN HAYRAPEDYANIN (NEMEC RUBO) + MARDASPAN EV BOLOR OLIGARXNERIN DURS AZGAIN JOXOVIDZ
LIANNA + es em Վահե Ավետյան
Ինչքա՞ն ենք դեռ հանդուրժելու այս ամենը եւ արդյո՞ք հանդուրժելու ենք՝ դարձյալ հայտնի չէ։ Թող Աստված լուսավորի նրա հոգին եւ մեզ իմաստնություն տա մեր ապագա քայլերի համար»։ Իսկապես՝ բառերն անզոր են նկարագրելու, թե ինչ է զգում այս պահին մեր հասարակության առողջ հատվածը. անսահման վրդովմունքն ու անզորության զգացումը, ափսոսանքն ու վրեժխնդիր լինելու ձգտումը, կարծում եմ, շատերի հոգում է փոթորկվում.Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը:Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում.Նա ինքն է ձեւավորել իր շրջապատում այդ «սամասուդի» մթնոլորտը:Եվ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խոսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում:Բաժակն արդեն վաղուց լցված է, բայց շարժ դեռ չկա։ Ինչքա՞ն ենք դեռ հանդուրժելու այս ամենը ??Բառերով չեմ կարող ձեւակերպել, թե ինչ է կատարվում իմ սրտում։ Մեր երկրում......................«Եթե մենք Ռուբեն Հայրապետյանին անվանում ենք «նեմեց», մենք շատ բարի ենք, նա թուրք է»Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորի մանդատից, խստորեն պատժել բոլոր մեղավորներին:
Saro +1
Ներքին թշնամու վերջը եկել է», «Նեմեց-մարդասպան», «Նեմեց-սրիկա», «Հայաստանն առանց օլիգարխների», «Պատժել օլիգարխին եւ նրա թիկնապահներին», Չեք մարսելու
SIRANUSH
MI HETAKRKIR BAN EM NAEV NKATEL LRAGROXNERI MEJ SHATER@ GONE AYS OLIGARXIN HARDZER UXXELI XRXNJUM U HRHRUM EN ESHI PES GONE IRNDZ GORDZ CHISHD ANELU - NRANK KARTSES TE HAMADZAIN EN AYS MARDASPANI ASADZNERI HET , AMOTE MIAT HAVAKEK DZEZ EV MI NPASTEK AYSPISI NEMECI U LFIK SAMOI NMANERIN KSKSVELOV U ..................AMEN DEPKUM DUK EL EK MEXAVOR LRAGROXNER AMOT...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter