HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաեւ նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին եւ բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաեւ տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter