HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 2/3-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Արզնի 1» մայրուղային ջրատարի վրա իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 22.00-նկդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Հերացի փողոցի, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի,
  • Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի  10-25 համարների և  նրբանցքի,  Խորենացու 146-231 համարների և 4-րդ  նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների, 
  • Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների, 
  • Կոտայքի մարզի՝ Գետամեջ և Պտղնի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter