HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ. Կոլումբիան ու Չիլին հետ են կանչել իրենց դեսպաններին

Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բոլիվիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆրեդի Մամանին, Բոլիվիան նման որոշում է կայացրել «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիվ և անհամաչափ ռազմական հարձակման չընդունմանն ու դատապարտմանն ի նշան»։

Հարավամերիկյան երկու այլ երկրներ՝ Չիլին և Կոլումբիան, հայտարարել են, որ խորհրդակցությունների համար Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին: Բոլոր երեք երկրները կոչ են արել հրադադար հայտարարել, իսկ Բոլիվիայի և Չիլիի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածին հումանիտար օգնություն մատակարարելու անհրաժեշտության մասին։ Նրանք նաև Իսրայելին մեղադրել են միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ:

Հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարել են նաև Մեքսիկայի և Բրազիլիայի իշխանությունները:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը Չիլիի և Կոլումբիայի դեսպանների հետկանչը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Բոլիվիայի հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:

Reuters-ը նշում է, որ Բոլիվիան աշխարհի առաջին երկրներից է, որը հայտարարել է Գազայի հատվածում գործողությունների պատճառով Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: 2009 թվականին Էվո Մորալեսը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Բոլիվիայի նախագահի պաշտոնը, խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածին հասցված հարվածների պատճառով, սակայն 2020 թվականին դրանք վերականգնվել էին:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter