HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այդ մասին հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Մայրաքաղաքի օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։ Կարճատև զրույցի ընթացքում Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ղազախական կողմը հստակեցրել է, որ Մակրոնն ու Տոկաևը բանակցություններ կանցկացնեն առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Ելիսեյան պալատից ավելի վաղ նշել էին, որ Ղազախստանի նախագահի հետ բանակցություններում միջազգային ու տարածաշրջանային հարցերի հետ մեկտեղ կարևոր տեղ կզբաղեցնեն երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները, մասնավորապես առևտրի զարգացումն ու ներդրումների ընդլայնումը, էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացումը:

Ղազախստանից հետո Մակրոնը նախարարների ու ֆրանսիական խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ կայցելի Ուզբեկստան:

Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter