HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր տեխոնոլոգիաների, կրթության և տուրիզմի ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման կարևորությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter