Գերմանիայի արտգործնախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել