HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան առնվազն 10 երկրում կփակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները

Հյուսիսային Կորեան պատրաստվում է փակել իր առնվազն 10 դեսպանատները, այդ թվում՝ Իսպանիայում, Հոնկոնգում, ինչպես նաև Աֆրիկայի որոշ երկրներում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այդպիսով, այդ երկիրը փաստացի կհրաժարվի իր դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների շուրջ 25 %-ից։

Հոկտեմբերի 30-ին KCNA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ դեսպանները «հրաժեշտի հանդիպումներ» են ունեցել Անգոլայի և Ուգանդայի առաջնորդների հետ: Դեսպանատների փակման փաստը հաստատել են նաև աֆրիկյան այս երկու երկրներում, որոնք Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել 1970-ական թվականներին: Այդ երկրները Հյուսիսային Կորեայի հետ համագործակցում էին ռազմական ոլորտում։ Բացի այդ, Ուգանդան և Անգոլան արտարժույթի աղբյուր էին ծառայում Հյուսիսային Կորեայի համար։

Հարավային Կորեայում գործող Միավորման նախարարության կարծիքով՝ դա նշան է այն բանի, որ Հյուսիսային Կորեան, որը գտնվում է պատժամիջոցների տակ, փորձում է միջոցներ խնայել: Հենց սահմանափակումները, ինչպես նաև տնտեսական բարդ իրավիճակը թույլ չեն տալիս Փհենյանին շարունակել շահույթ ստանալ վերը նշված երկրներում իրենց ընկերություններից։

Ավելի վաղ, Associated Press-ը, հղում անելով Հարավային Կորեայի պաշտոնյաներին, գրել էր, որ ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինները հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ կիրառել էին հյուսիսկորեական սպառազինություն, այդ թվում F-7 ձեռքի հակատանկային նռնականետեր։

Լուսանկարը՝ Andrew Medichini/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter