
Սիրիայում ամերիկյան ռազմաբազան անօդաչուներով հարձակման է ենթարկվել
Սիրիայի արևելքում Էլ Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչուներով հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է եմենական SABA գործակալությունը։
Տեղի ունեցածի այլ մանրամասներ եմենական գործակալությունը չի ներկայացրել։
Հոկտեմբերի 31-ին «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման ջոկատները հրթիռակոծության էին ենթարկել Դեյր Զորի մարզում գտնվող Էլ Օմար ամերիկյան ռազմաբազան։ Ականատեսները հայտնել էին, որ ռազմական օբյեկտի տարածքում մի քանի պայթյուն էր հնչել։
Հարձակումների վերաբերյալ ամերիկյան հրամանատարությունը որևէ տեղեկատվություն չի փոխանցել։
Լուսանկարը՝ new.thecradle.co-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել