
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սև ծովում և Ղրիմի վրա 6 անօդաչուի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նոյեմբերի 2-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է «կանխել Կիևի ռեժիմի կողմից 6 անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»:
Ըստ ռուսական կողմի՝ մեկ անօդաչու ոչնչացվել է Սև ծովի ավազանում, ևս հինգը՝ խոցվել Ղրիմի օդային տարածքում։
Ուկրաինացի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հատուկ ծառայություններում լրատվամիջոցների աղբյուրները ՌԴ պաշտպանության նախարարության այս հայտարարությունը դեռևս չեն մեկնաբանել։
Լուսանկարը՝ bnn.network-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել