HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերացի փողոցում առաջին գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:

Մասնավորապես, առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter