HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 620 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը, ինչպես նաև ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը: Ըստ հիմնավորման՝ մետրոպոլիտենում ներկայում շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս:

Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա են 270 հատ ժամկետանց և 40 հատ արատային ռելսեր: Որոշման ընդունման արդյունքում՝ կապահովի Երևանի մետրոպոլիտենի 32 անվազույգերի և 4300մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter