
ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր կրկին ուզում եմ վերահաստատել, որ մոտ ժամանակներս մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության վերացմանը:
«Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։ Դրանք ներառում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասել է Զախարովան։
Լուսանկարը՝ Павел Кашаев / Global Look Press
Մեկնաբանել