Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարությունը նոյեմբերի 2-ի նիստին ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից:
Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին ամսական տրամադրվում է 300.000 դրամի չափով աջակցություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել