Մարի Խաչատրյանի հայտարարության հիման վրա Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Տաթև համայնքի Հալիձոր գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարի Խաչատրյանի հայտարարությունների հիման վրա Գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Արդյունքների մասին Գլխավոր դատախազությունը հավելյալ կտեղեկացնի։
Խաչատրյանը «Հետք»-ին հայտնել էր, որ իր հոր սպանությունից, դատարանում հորեղբոր մահվան դեպքից հետո սպառնալիքներ է ստանում։ Ըստ ուսուցչուհու, սպառնացողները իր նախկին ընկերոջ՝ Գորիսի ավագանու նախկին անդամ Հարություն Սինանյանի մերձավորներն են։
Մարի Խաչատրյանը դիմել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ Մարի Խաչատրյանը և մայրը սեպտեմբերի 29-ին են բողոք հասցեագրել պաշտպանին, որը օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվել է:
«Արդյունքում՝ հոկտեմբերի 19-ին կայացվել է բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում, որի օրինակը սահմանված կարգով ուղարկվել է նաև բողոքը ներկայացրած անձանց: Բողոքի քննարկման շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու մարմնին՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգը շարունակվում է, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Մեկնաբանել