HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին` Մատի Ռայդմայի գլխավորությամբ:

«Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ»,- նշված է հանդիպման մասին վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter