HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայությունը Սփյուռք չէ՞

Սիրիահայությունը դժվար օրեր է անցկացնում:

Ռմբահարումներն ու բախումները շարունակվում են, երկիրը գտնվում է փաստացի քաղաքացիական պատերազմի սեմին:

Թալանվում են հայ ընտանիքներ, վաճառատներ, հայկական եկեղեցի: Առևանգվում են հայ քաղաքացիներ, վիրավորվել են տասնյակներ, սպանվել՝ առնվազն հինգը:

Արցախյան ազատամարտի տարիներում և 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի օրերում սփյուռքահայությունը և առաջին գծի վրա Սիրիայի՝ Հալեբի, Ղամշլիի, Քեսաբի և Դամասկոսի… հայությունը, անմնացորդ տրվեցին իրենց հայրենաբնակ քույր եղբայրների զորակցելու նվիրական պարտականությանը… իսկ այսօր նրանք՝ ԱՆՏԵՍՎԱԾ են իրենց հայրենիքի կողմից: Նրանք այսօր, բառի բուն իմաստով, որբ են՝ հայր, մայր չունեն:

Ինչո՞ւ է Սփյուռքի անունով հսկայական գումարներ մսխվում, երբ ՀՀ սփյուռքի նախարարը այցելում է, Սիրիային կից՝ սակավաթիվ հայություն ունեցող Հորդանան, սակայն նույն նախարարը չի ցանկանում, թեկուզ կարեկցանքի և ոգեղեն ներշնչման համար, այցելել սիրիահայ համայնքին:

Ե՞րբ և ո՞ւմ պիտի պետք գա այդ նախարարությունը, եթե ոչ՝ կրակի մեջ գտնվող սփյուռքահայ ընտանիքներին:

Միթե՞ Սփյուռքը միմիայն քըրք քրքորյաններն են:

Եթե պետություն ե՛նք, պետական վերաբերում ցուցաբերենք, այլապես հրաժարվե՛նք սնամեջ հայտարարություններ կատարելուց:

«Հայաստան» շաբաթաթերթ, Աթենք, 2.07.2012

Մեկնաբանություններ (4)

Hasmik
Yete yes Hayastani nakhagahe linei Arden vaghutc Yerevani es sirun datark shenkeritc 2 kam 3 hat karneyi u Siriahayerin jeri inknatirnerov keberei Ed shenkerum keteghavorei. Yete menk gone mi Kich irantc vakhern u tcave zgaink hima Yerbek hangisd cheink nesti. Shtap petk e mer harazatnerin jerk meknel u perkel ed dejoghqitc!!!!
Koryun Gevorgyan
Անկախ բնակության վայրից և աշխարհագրական դիրքից,անկախ պաշտոնական և ոչպաշտոնական դիրքից,անկախ սոցիալական,քաղաքական և կրոնական հայացքներից`հայը մնում է հայ`առանց պիտակավորման և առավել ևս սորտավորման:Մենք քրիստոնյա ենք կոչվում,բայց փախչում ենք քրիստոնեությունից,քաջություն չունենք կողքիններին օգնության ձեռք մեկնել,մեր աչքի գերանը չնկատելով`ուրիշի աչքի փուշն ենք տեսնում միայն.մենք այդպես էլ ,,ես,, -ից ,,մենք,, չենք դառնում,իսկ անտարբերությունն արդեն մոդայական վիճակ է դարձել,որն էլ ամենաանքրիստոնյա որակն է,ցավոք սրտի:Ազգային մասշտաբով հոգեկրթական վերելք է անհրաժեշտ,մանկական հասակից`կրթական ծրագրերում մեծ բարենորոգումներ են հարկավոր մարդկային բարձր չափանիշներով դաստիարակված անձանց հասարակություն ձևավորելու համար:Այսօր նվիրյալներ չկան,ցավոք,բոլորը վարակված են հայրենիքը փնովելու և հեռավոր տաք ափերում բախտ որոնելու անհատական պարտականությամբ,իսկ ինչ ենք ունենալու վաղը....
Թլկատինցի
Կարդացի որ Սփիւռքի Նախարարը յայտարարած է որ ինքը եւ կառավարութիւնը առհասարակ ամէն ինչ ի գործ պիտի դնեն որպեսզի Սուրիոյ հաերերը հնարաւորիս չափ հեշտութեամբ ներգրուին Հայաստանի հասարակութեանը մէջ....հավատնանք թէ ոչ.....
Զարեհ
Իբրեւ սփիւռքահայ, ու մանաւանդ Սուրիահայ, յուզիչ է կարդալ հայրենիքէն հնչող հոգատար կոչեր, հոգատար վերաբերմունք. Սա միայն յուզող չէ, այլ նաեւ ամրապնդող, երբ կ'զգաս որ թիկունքիդ մայր հայրենիքը կայ: Բայց միւս կողմէ անչափ ատեն որ Հայաստանի մէջ կան կիսաքանդ շէնքերու մէջ ապրող հայ ընտանիքներ, խոնաւ ու առողջութեան վնասակար միջավայրի մէջ ապրողներ. Երբ կան աղբերու մէջէն ուտելիք փնտռողներ. Երբ կան երկրէն հեռացող մեծ թիւով հայեր. Երբ իշխանութիւնները պէտք եղածը չէն ձեռնարկեր այս հարցերը յաղթահարելու համար, ուրեմն պէտք չէ յոյսեր փայփայել իբր սփիւռքի հանդէպ հոգատար իշխանութիւն կայ մայր հայրենիքի մէջ, երբ իրենց ենթակայ քաղաքացիներու հանդէպ պէտք եղած հոգատարութիւնը չի կայ: Իսկ միւս կողմէ, Սուրիոյ մէջ տուժողներ ունեցանք, բայց վիճակը այն աստիճան չէ, եւ այնպիսին չէ որ այստեղէն փախելու հարց ունենանք. Հոմս քաղաքի հայերը վրայի հագուստով իրենց տուներեն դուրս դրուեցան. (եւ ոչ միայն հայերը, նաեւ արաբները) Սակայն այստեղ կայ իշխանութիւն, ու երբ քաղաքը ազատագրուի ահաբեկիչներէն, տուժողները կը վերադառնան իրենց տուները ու իշխանութիւններէն կ'ստանան փոխհատուցում թէկուզ մասամբ. Իսկ Հայաստան երթալու պարագային ինչ՞ պիտի ըլլայ իրենց վիճակը, կիսաքանդ շէնքերու մէջ ապաստան՞ պիտի տան. Աւելի ճիշտ չէ որ նախ այդ շէնքերուն մէջ ապրող ՀԱՅՈՒՆ ապրելու աւելի արժանապատիւ տեղ ապահովուի: Բացի այդ, իմ կարծիքով նման մասշտաբի հարցերը միայն Հայաստանի հնարաւորութիւններով պիտի չի լուծուին, այլ ամբողջ հայութեան. Բայց ուր է՞ հայութիւնը. Տասնվեց հազար Իրագահայութեան համար տասը միլլիոնանոց հայութիւնը ինչ՞ ըրաւ, որ հիսուն հազարանոց Սուրիոյ հայութեան համար ընէ: Իսկ ինչ կը վերաբերի սփիւռքի նախարարութեան, կ'ուզեմ հաւատալ որ կ'ուգայ այն օրը ուր Հայաստանը կ'ունենայ իր ժողովուրդի համար այնքան հոգատար կառաւարութիւն, որմէ ծնի նաեւ նոյնքան հոգատար սփիւռքի նախարարութիւն. Իսկ մինչ այդ մենք սփիւռքահայերս կը շարունակենք ապրիլ ու դիմանալ հայապահպանութեան դաժան փորձին. Յուսալով որ օր մը Հայաստանը մեզ այնքան կը կարողանայ օգնել հայ մնալու որ մեր դժուարութիւնները մեղմանան, ու զգանք որ մեր թիկունքին ունինք իսկական մայր հայրենիք. Բայց այդ նախ հայրենիքի մէջ ապրողները պէտք է որ զգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter