
ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին առաջին անգամ կին է նշանակվել
ԱՄՆ Սենատը երկրի պատմության մեջ առաջին անգամ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին կին է նշանակել։ Reuters գործակալության փոխանցմամբ` ծովակալ Լիզ Ֆրանքեթին Միացյալ Նահանգներում նաև առաջին կինն է, որը դարձել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի անդամ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի պաշտոնում էլ նշանակվել է գեներալ Դևիդ Էլվինը։ Երկու զինվորականների թեկնածության օգտին քվեարկել է 95 սենատոր, 1-ն էլ դեմ է եղել։
Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել էր Ֆրանքեթիի թեկնածությունը, քանի որ «նա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ կինն է, որը հասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի չորսաստղանի ծովակալի աստիճանի»։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել