Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող առցանց աշխատող ևս երկու հաշվիչ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի հաղորդագրության համաձայն՝ երթևեկության ինտենսիվությունն այսուհետև կչափվի նաև Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (չհասած Մասիսի տրանսպորտային հանգույց) տեղադրված հաշվիչներով։
Առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5‚ Մ-6‚ Մ-7) 7 կետերում։ Այսպիսով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ճանապարհների երթևեկության ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվություն կստանա ՀՀ 6 միջպետական ճանապարհների 7 տեղամասերից։
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել