Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի առջև իր պարտավորությունները»։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
Խոսելով սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման մասին՝ Էրդողանը նշել է, որ «դրանով ևս մեկ քայլ կատարվեց դեպի խաղաղություն»։
«Այդպիսով, մենք ևս մեկ քայլով մոտեցանք խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Հաղորդակցությունների բացումն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»,- պնդել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, մասնավորապես, տրանսպորտային գիծը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ «Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ»,- հավելել է նա։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել