
Կալանավորին տեսակցելու եկած կնոջ մոտ հայտնաբերվել է թմրանյութ
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Հ․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ե․ Հ․-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։
Հայտնաբերվածն ուղարկվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել