Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Մարզերում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6մ/վ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 4-ին՝ նույնքան կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել