Մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակ թունելի երթևեկությունը
Նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել