HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին

Վճարովի բովանդակություն

Հայաստանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի շուրջ քննարկումների ֆոնին չափազանց կարևոր է հավասարակշռված հեռանկար ապահովելը։ Վերջին շրջանում մամուլը կենտրոնացել է այնպիսի վիճակագրության վրա, որը կարող է թյուր պատկերացում ստեղծել ոլորտի կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի տնտեսության խոշոր խաղացող՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի (գրանցված ապրանքանիշ՝ VBET, նախկինում՝ Vivaro) դեպքում, որն, ի դեպ, ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է:

Քննադատները պնդում են, որ նախկինում կարգավորող օրենսդրությունը սահմանափակ արդյունքներ է տվել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է առհասարակ հրաժարվել ոլորտը կարգավորելու բոլոր փորձերից։ Աշխարհի շատ երկրներ բախվել են նմանօրինակ մարտահրավերների և գտել են հաջող լուծումներ՝ խթանելով պատասխանատու ժամանցը։ Հայաստանը կարող է դասեր քաղել միջազգային լավագույն փորձից՝ պատասխանատու ժամանցը որպես նորմ սահմանելու ուղղությամբ և գործակցել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Բադալյան եղբայրների հետ, որոնք զրոյից են կերտել ինդուստրիան ՀՀ-ում։

Եթե Բադալյան եղբայրներին հաջողվում է կարգավորող օրենսդրության շրջանակներում ոլորտային բիզնեսներ վարել Կյուրասաոյում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում և Դանիայում, ապա ինչու՞  այդ երկրներում ձեռք բերված իրենց հսկայական փորձն ու գիտելիքը չկիրառել նաև հայաստանյան շուկայում։ Ինչու՞ անտեսել այն փաստը, որ ոլորտի ակտիվությունները նախատեսված են 21-ից բարձր տարիքի չափահաս մարդկանց համար։ Ինչու՞ չխոսել չափահասների շրջանում պատասխանատու ժամանցի և սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու մասին։     

«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հիմնադիր Բադալյան եղբայրները Հայաստանի օրենսդրության և կանոնակարգերի շրջանակներում ստեղծել են լայն ճանաչում ունեցող միջազգային բիզնես, որը հարստացրել է Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտը։ Միայն 2022թ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրած SoftConstruct ընկերությունների խումբը պետբյուջե է փոխանցել 10,825,009,048 դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, իսկ 2023թ առաջին երեք եռամսյակների ընթացքում պետբյուջե են փոխանցվել 8,724,858,577 դրամի հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարներ։ 

Անշուշտ, «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն ավելին է, քան տեխնոլոգիան ու ժամանակակից գիտելիքը. ընկերության հիմնադիրները երկու տասնամյակ շարունակ աջակցում են գյուղատնտեսությանը, սպորտին, մեդիա ոլորտին, մշակույթին և այլ ոլորտների:  

Բադալյան եղբարների կողմից տեխնոլոգիական հենքի վրա ստեղծված ընկերությունների խմբում այսօր աշխատում են 6000 արհեստավարժ մասնագետներ՝ ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձերով։ Ընդ որում՝ 80%-ն աշխատում է Հայաստանում, վճարում է հարկեր, և մասնագիտական առումով պահանջված է հենց իրենց հայրենիքում։ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ -ում կուտակված գիտելիքի ու փորձի շնորհիվ է, որ ընկերության արդեն նախկին աշխատակիցները 10 նոր տեխնոլոգական ընկերություններ են հիմնել։ 

Բադալյան եղբայրներն ասոցացվում են Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը նախաձեռնելու հետ և իրենք են միևնույն լեզվով խոսում միջազգայնորեն պահանջված այնպիսի մասնագետների հետ, որոնց փորձառությունը մեծ է web3, արհեստական բանականության, թոքենիզացիայի, NFT-ների, բլոկչեյնի ու մետա-աշխարհի ուղղություններում։ 

Եզրափակելով՝ նշենք, որ պետական կարգավորման և բիզնես պրակտիկայի միջև հավասարակշռություն հաստատելը կարևոր է: Ժամանակն է ոչ միայն խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին, այլև օգնել անհատներին հասկանալ անպատասխանատու որոշումների ռիսկերը։ Հայաստանն ունի պատասխանատու խաղային պրակտիկա վարելու և բարգավաճող, հավասարակշռված ոլորտ ունենալու ներուժ, որը ձեռնտու է բոլոր շահագրգիռ կողմերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter