Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
«Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունն ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն ու բնակիչներին տված բոլոր խոստումները:
Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է կյանքի կոչվող նախագծերի պարագայում համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել