HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը մասնակցել է Համաշխարհային քաղաքականության համաժողովին

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։

Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկաներին է ներկայացրել հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը ինչպես տարածաշրջանային համագործակցության, այնպես էլ միջազգային փոխադրումների համատեքստում։

Իր ելույթում Վահան Կոստանյանը նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter