HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում Մաշտոցի պողոտայում. 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Երևանի Մաշտոցի պողոտայում ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով 34-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 3-ին դեպքին անդրադարձել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Ավելի վաղ «էս էո Հոթել» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ շինությանը մոտ գտնվող սոսիների էտման համար: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը էտը թույլատրել է միայն կազմակերպության դենդրոլոգի ներկայությամբ ու ցուցումով: Մասնագետի հեռանալուց հետո, սակայն, անտեսելով բոլոր զգուշացումները՝ հաստ ճյուղեր չհատելու վերաբերյալ, կատարվել է շուրջ 100-ամյա ծառերի մասնակի հատում: Նշենք, որ մինչև այս հյուրանոցի պատասխանատուները բազմիցս դիմել էին՝ ծառահատում իրականացնելու համար, ինչը կտրուկ մերժվել էր:

Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել են հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել է հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:

Կանաչապատման ՀՈԱԿ-ը կփորձի վերադարձնել ծառերի կենսունակությունը»- նշվում է հրապարակման մեջ:

Լուսանկարը՝ հրապարակմանը կից տեսանյութից

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Իսկ ինչ կարիք կա այդ սրբազան ծառը` սոսին, էտելու: Այդ հազարամյա ծառերը սաղարթխիտ են, ու նրանց հարկավոր է ջրել: Օրինակ` Մամիկոնյանց փողոցի ծայրին գտնվող սոսիները, որքան հասկացա, այս տարի առհասարակ չջրվեցին: Միևնույնն է, տերևները միայն թեթև դեղնեցին, իսկ աշնան անձրևների հետ նորից կենդանացան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter