
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով 46 լրագրող է զոհվել
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական բախումների ընթացքում, որոնք սկսվել էին հոկտեմբերի 7-ին, զոհվել է 46 լրագրող: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան կողմի աղբյուրներին։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ի դրությամբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 36 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից: Նրանցից 31-ը պաղեստինցի են, 4-ը՝ իսրայելցի, 1-ը՝ լիբանանցի։
Հաղորդվում է նաև, որ 8 լրագրող վիրավորվել է, իսկ 9-ը համարվում են անհետ կորած կամ ձերբակալված։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 9200-ը, նրանց թվում 3800-ը երեխաներ են: Տուժել է 32,5 հազար մարդ։ Իսրայելում զոհվել է ավելի քան 1400 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5400-ը։
Լուսանկարը՝ Mustafa Hassona / Anadolu via Getty Images
Մեկնաբանել