
Մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի
Այս լուսանկարներն արվել են մոմավառության ժամանակ, որի տեղի ունեցավ Ավան համայնքում գտնվող «Հարսնաքար» ռեստորանի մոտ: Հունիսի 17-ին «Հարսնաքարում» 3 ռազմական բժիշկներ էին ծեծվել, որոնցից մեկը՝ մայոր Վահե Ավետյանը, մահացավ գլխի ծանրագույն վնասվածքներից: Նա ընդամենը 35 տարեկան էր:
Մոմավառությունը, ըստ էության, վերաճեց մեծամասշտաբ բողոքի ակցիայի, երբ ոստիկանությունը փորձեց սահմանափակել ցուցարարների շարժը: Ի վերջո, նրանցից ոմանք կարողացան հասնել շենքին եւ մի կերպ դատապարտող կարգախոսներ գրել «Հարսնաքարի» պատերին:
Շարունակությունը՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել