HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը

Մահացել է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)։

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

1988 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. Մկրտիչ Մկրտչյանը միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է: 

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է: 

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, «Եռաբլուր» պանթեոնում:

Գլխավոր նկարը՝ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter