HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի կինոթատրոնի շենքը քանդեցին բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար

Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքի զգալի մասը քանդել են՝ թողնելով միայն կամարները: Տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: Արդեն տարածքը ցանկապատել են, տեղում իրականացնում են շինարարական աղբի հեռացման աշխատանքներ:

«Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում նախկին կինոթատրոնի շենքի տեղում:

«Հետք»-ը դեռ 2023թ. ապրիլին գրել էր, որ այդ ժամանակ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է կինոթատրոնի շենքը:

Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ 2023թ. ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Քաղաքի բնակիչները դեմ էին բազմաբնակարան շենքի կառուցմանը, սակայն քաղաքապետն ակնհայտ ցույց էր տալիս, որ այն կառուցվելու է, քանի որ քաղաքի համար ներդրում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter